Առաջատարը սայթաքեց․ «Նապոլին» պարտվեց «Ռոմային» (տեսանյութ)

Առաջատարը սայթաքեց․ «Նապոլին» պարտվեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Նապոլին» անակնկալ պարտություն կրեց «Ռոմայից»․ Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2։4 հաշվով։

Հաշիվը 6-րդ րոպեին բացեց Լորենցո Ինսինյեն, սակայն մեկ րոպե անց Ջենգիզ Ունդերը վերականգնեց հավասարությունը։ Նախքան ընդմիջում աչքի ընկավ նաև Էդին Ջեկոն, ով արդեն երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց։ 79-րդ րոպեին Դիեգո Պերոտին խփեց «գայլերի» երրորդ գոլը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Նապոլին» կարողացավ միայն մեկ գոլով պատասխանել՝ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Դրիս Մերտենսը։

Այժմ «Նապոլին» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին» գերազանցում է 1 միավորով, սակայն թուրինցիները դեռ 1 հանդիպում պակաս են անցկացրել։ «Ռոման» այս հաղթանակից հետո ունի 53 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Նապոլի» – «Ռոմա»՝ 2։4
Գոլերը՝ Ինսինյե 6՛, Մերտենս 90+2՛ – Ունդեր 7՛, Ջեկո 26՛, 73՛, Պերոտի 79՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում