«Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» և մեծացրեց առավելությունը (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին» և մեծացրեց առավելությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում՝ մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալեց երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման միակ գոլն արձանագրվեց 26-րդ րոպեին՝ տուգանային հարվածով աչքի ընկավ Լիոնել Մեսսին։

Այս հաղթանակից հետո կատալոնական թիմն ունի 69 միավոր և արդեն 8 միավորով է գերազանցում «Ատլետիկոյին»։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում