«Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

«Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Ֆրայբուրգի» հետ և ջախջախիչ հաղթանակ տոնեց՝ 4։0։

Հաշիվը բացվեց 25-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Շվոլովը։ Չորս րոպե անց Կորենտին Տոլիսոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ արդեն երկրորդ կեսում մեկական գոլով աչքի ընկան Սանդրո Վագները և Թոմաս Մյուլլերը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 63 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆրայբուրգը» 29 միավորով 13-րդ տեղում է։

Բունդեսլիգա, 25-րդ տուր

«Ֆրայբուրգ» – «Բավարիա»՝ 0։4
Գոլերը՝ Շվոլով 25՛, Տոլիսո 29՛, Վագներ 54՛, Մյուլլեր 69՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում