Վենգեր. Երբեք նման իրավիճակում չէի հայտնվել

Վենգեր. Երբեք նման իրավիճակում չէի հայտնվել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Բրայթոնից» կրած պարտությունը (1:2):

«Կաշկանդված էինք խաղում: Երբ թիմը սեփական ուժերի նկատմամբ վստահություն չի զգում, ամեն ինչ ավելի բարդ է դառնում: Իմ մարզչական կարիերայում երբեք այսքան շատ չեմ պարտվել: Այնուամենայնիվ, իրավիճակը շտկելու համար բավականաչափ փորձ ու ցանկություն ունեմ: Հարկավոր է միասնական մնալ, այլ ելք չկա:

Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելը գրեթե անհնար է: Չափազանց շատ ենք հետ մնացել մոտակա մրցակիցներից: Նույնիսկ մեկ թիմի շրջանցելը ոչինչ չի փոխի մեզ համար»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հիշեցնենք, որ «զինագործները» Չեմպիոնների լիգայում կարող են հայտնվել, եթե դառնան Եվրոպա լիգայի հաղթող: 1/8 եզրափակչում լոնդոնցիները մրցելու են «Միլանի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում