ՉԼ․ «Ռեալը» հաղթեց նաև Փարիզում և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ․ «Ռեալը» հաղթեց նաև Փարիզում և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ՝ հաղթահարելով «Պարի Սեն Ժերմենի» արգելքը։ Մադրիդում կայացած խաղում «սերուցքայինները» հաղթել էին 3։1 հաշվով, իսկ պատասխան խաղում առավելության հասան 2։1 հաշվով։

«Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ կեսում։ 51-րդ րոպեին Մարկո Ասենսիոն, խլելով գնդակը Դանի Ալվեսից, հաշվենկատ փոխանցում կատարեց Լուկաս Վասկեսին, ում փոխանցումից հետո էլ Կրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց հյուրերին։

66-րդ րոպեին ՊՍԺ-ն մնաց 10 հոգով՝ գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխի հետ վիճաբանության համար երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Մարկո Վերատին։ 71-րդ րոպեին Էդինսոն Կավանին անդրադարձի օգնությամբ վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն 9 րոպե անց «Ռեալը» երկրորդ գոլը խփեց՝ Ռաբիոյից անդրադարձից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Կազեմիրոն։

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում հաղթելով 5։2 հաշվով՝ «Ռեալը» շարունակում է տիտղոսի համար պայքարը։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում