«Բարսելոնա» – «Էսպանյոլ» խաղի ելքը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Էսպանյոլ» խաղի ելքը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում (տեսանյութ)

Լեյդա քաղաքում կայացավ Կատալոնայի սուպերգավաթը, որում մրցեցին «Բարսելոնան» ու «Էսպանյոլը»:

Հավասար պայքարում անցած խաղում լավագույները երկու թիմերի դարպասապահներն էին` Յասպեր Սիլեսենն ու Պաու Լոպեսը, ովքեր մի քանի անգամ իրենց թիմերին փրկեցին վերահաս գոլերից:

Պահեստային կազմով հանդես եկող «բլաուգրանան» խաղը ընթացքում 7 փոխարինում կատարեց և խաղադաշտ դուրս բերեց «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստներին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով, և հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում: Էրնեստո Վալվերդեի թիմի խաղացողներն անվրեպ էին, իսկ «թութակները» երկու անգամ վրիպեցին: Մեկ անգամ գնդակը բարձր ընթացավ, իսկ Խուրադոյի հարվածից հետո Սիլեսենը սեյվ կատարեց: 11-մետրանոց հարվածաշարի հաշիվն է 4:2:

Կատալոնայի սուպերգավաթը երրորդ անգամ էր անցկացվում: «Բարսելոնան» երկրորդ անգամ նվաճեց այդ ոչ պաշտոնական տիտղոսը:

Տեսանյութ

Ամբողջական խաղի տեսագրությունը

Հետևեք մեզ նաև Telegram-ում