Կյելինի. Հնարավորությունները բաց թողնելը «Տոտենհեմի» պատմության մեջ է

Կյելինի. Հնարավորությունները բաց թողնելը «Տոտենհեմի» պատմության մեջ է

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Տոտենհեմի» նկատմամբ տոնած 2:1 հաշվով հաղթանակը, որի շնորհիվ թուրինցիները դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Առաջին մրցավեճն ավարտվել էր 2:2 հաշվով:

««Տոտենհեմը» բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ ունի՝ Քեյնը, Էրիկսենը, Ալին… Բայց մենք գիտեինք, որ նրանք միշտ բաց են թողնում հնարավորությունները: Դա «Տոտեմհեմի» պատմության մի մասն է: Նրանք միշտ շատ գոլային պահեր են ստեղծում, սակայն չեն իրացնում դրանք: Մենք օգտագործեցինք մեր շանսերը և հաղթեցինք:

Միշտ հավատում ենք պատմությանը: «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջև խաղերի ժամանակ կարելի է համոզվել, թե որքան մեծ նշանակություն ունի պատմությունն ու փորձը»,- իտալացու խոսքերն է մեջբերում «BT Sport»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում