Հայաստանի գավաթ. Դաշյանի գոլը որոշել է կիսաեզրափակչի առաջին խաղի ելքը (տեսանյութ)

Հայաստանի գավաթ. Դաշյանի գոլը որոշել է կիսաեզրափակչի առաջին խաղի ելքը (տեսանյութ)

Հայաստանի գավաթի խաղարկությունում կայացել է «Բանանցի» ու «Ալաշկերտի» միջև կիսաեզրափակիչ դիմակայության առաջին խաղը: Աբրահամ Խաշմանյանի թիմը 1:0 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել:

Միակ գոլը գրանցվել է 58-րդ րոպեին: Հյուրերի բազմաքայլ կոմբինացիայից հետո Գագիկ Դաղբաշյանը ձախ եզրից գնդակն ուղարկել է դեպի դարպասային հրապարակ, որտեղ հայտնված Արտակ Դաշյանը մեկ հպումով գոլ է խփել:

Գոլից րոպեներ առաջ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն իր թիմին փրկել է վերահաս գոլից, երբ գլխով վտանգավոր հարված է կատարել Դինո Շկվորցը:

Պատասխան խաղը նախանշված է ապրիլի 17-ին:

Նշենք, որ երեկ կայացած մյուս կիսաեզրափակչում «Գանաձասար-Կապանն» ու «Շիրակը» ոչ-ոքի են գրանցել (1:1):

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում