«Միլան» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում այսօր կայանալու է «Միլան» – «Արսենալ» հանդիպումը:
Երկու ակումբների մամուլի ծառայությունները ներկայացրել են մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի ու լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսելու է առաջին րոպեից:
«Միլան» - Դոնարումա, Ռոդրիգես, Ռոմանյոլի, Բոնուչի, Կալաբրիա, Բիգլիա, Կեսիե, Բոնավենտուրա, Չալհանօղլու, Սուսո, Կուտրոնե։
«Արսենալ» - Օսպինա, Կոլոշինաց, Կոսյելնի, Մուստաֆի, Չեմբերս, Ջակա, Ուիլշիր, Ռեմզի, Օզիլ, Մխիթարյան, Ուելբեք։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և կցուցադրվի «Շանթ» հեռուստաընկերության ուղիղ եթերում: