«Mundo Deportivo». Նեյմարը «Բարսելոնայի» ղեկավարներին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ

«Mundo Deportivo». Նեյմարը «Բարսելոնայի» ղեկավարներին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը մտադիր է մոտ ապագայում վերադառնալ «Բարսելոնա»: Բրազիլացին այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի ղեկավարներին,- գրում է «Mundo Deportivo»-ն:

26-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է փարիզյան թիմից և Լիգա 1-ի մրցակցության մակարդակից: Աղբյուրը վստահեցնում է, որ Նեյմարը պատրաստ է «Բարսելոնայում» համակերպվել թիմի երկրորդ աստղի կարգավիճակին և կրկին խաղալ Լիոնել Մեսսիի կողքին: Բրազիլացին «կապտանռնագույններին» տեղեկացրել է, որ այդ տրանսֆերը հնարավոր կլինի ձևակերպել 2019 թվականի ամռանը, իսկ մինչև այդ նա ստիպված է մնալ Ֆրանսիայում:

«Բարսելոնան» հարձակվողին չի խոստացել պայքարել նրա տեղափոխության համար: Ակումբում կասկածում են նրան վերադարձնելու նպատակահարմարության շուրջ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը, Նեյմարի տրանսֆերի դիմաց «Բարսելոնան» 222 միլիոն եվրո է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում