Ինչպե՞ս Մխիթարյանը խաղաց «Միլանի» դեմ (վիճակագրություն, տեսանյութ)

Ինչպե՞ս Մխիթարյանը խաղաց «Միլանի» դեմ (վիճակագրություն, տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Միլանին»: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է առաջին գոլի հեղինակը:

Whoscored.com-ից տեղեկանում ենք, որ խաղի ընթացքում 29-ամյա ֆուտբոլիստը 3 հարված է կատարել: Դրանցից մեկն ավարտվել է գոլով, մյուսը մի փոքր շեղ է ստացվել, իսկ երրորդի ժամանակ գնդակը դիպչել է դարպասաձողին:

Հենրիխը 47 փոխանցում է կատարել, որոնցից 39-ը դիպուկ են եղել, իսկ երկուստ` սրող: Հայ կիսապաշտպանը 9 անգամ խաբքի է դիմել, որոնցից 5-ը հաջողված են եղել: Երեք դեպքում դրանք նախորդել են վտանգավոր հարվածին:

178 սմ հասակ ունեցող ֆուտբոլիստը երեք անգամ օդային մենապայքարի է մասնակցել և երկու անգամ հաղթող է դուրս եկել:

Ներկայացնում ենք նաև «Միլանի» դեմ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ ուշագրավ դրվագների տեսանյութը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում