Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էյբարին» և Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթանակ տոնեց։
«Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 34-րդ րոպեին, երբ Լուկա Մոդրիչի հիանալի փոխանցումից հետո «սերուցքայիններին» առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, դաշտի տերերը պատասխան գոլ խփեցին՝ աչքի ընկավ Իվան Ռամիսը։ «Ռեալին» հաջողվեց հաղթանակի հասնել 84-րդ րոպեին՝ Դանիել Կարվախալի փոխանցումն արդյունավետ եզրափակեց Ռոնալդուն։
Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմն ունի 57 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Էյբարը» մնաց 39 միավորով՝ 8-րդ տեղում։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Էյբար» - «Ռեալ Մադրիդ»՝ 1։2
Գոլերը՝ Ռամիս 50՛ - Ռոնալդու 34՛, 84՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։