«Չելսին» հաղթեց «Քրիսթալ Փելասին» (տեսանյութ)

«Չելսին» հաղթեց «Քրիսթալ Փելասին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման հաշիվը բացվեց 25-րդ րոպեին՝ «ազնվականներին» առաջ մղեց Վիլլիանը։ 7 րոպե անց Մարտին Կելլիի ինքնագոլի արդյունքում «Չելսիի» առավելությունը կրկնապատկվեց։ Հանդիպման վերջին րոպեին «Քրիսթալ Փելասը» կրճատեց հաշվի տարբերությունը՝ աչքի ընկավ Պատրիկ վան Անհոլտը։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմն ունի 56 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Քրիսթալ Փելասը» 27 միավորով հետնապահների թվում է՝ 18-րդ հորիզոնականում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Չելսի» – «Քրիսթալ Փելաս»՝ 2։1
Գոլերը՝ Վիլլիան 25՛, Կելի 32՛ / ինքնագոլ – Անհոլտ 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում