Լա լիգա․ Առաջատարի և հետնապահի միջև խաղում անակնկալ չեղավ (տեսանյութ)

Լա լիգա․ Առաջատարի և հետնապահի միջև խաղում անակնկալ չեղավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց հետնապահ «Մալագային»։

«Լա Ռոսալեդա» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիները 2 անպատասխան գոլ խփեցին՝ մեկական անգամ աչքի ընկան Լուիս Սուարեսը և Ֆիլիպե Կոուտինյոն։ 30-րդ րոպեից դաշտի տերերը խաղացին 10 հոգով՝ խաղադաշտից հեռացվեց Սամու Գարսիան։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 72 միավոր, իսկ «Մալագան» շարունակում է 13 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մալագա» – «Բարսելոնա»՝ 0։2
Գոլերը՝ Սուարես 15՛, Կոուտինյո 28՛
Հեռացում՝ Գարսիա 30՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում