Դարպասապահը, ում ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», հաղթական գոլ է խփել 95-րդ րոպեին (տեսանյութ)

Դարպասապահը, ում ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», հաղթական գոլ է խփել 95-րդ րոպեին (տեսանյութ)

Խորվաթիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Հայդուկ» – «Իստրա» խաղում (3:2) հաղթական է դարձել դաշտի տերերի դարպասապահ Կարլո Լետիցայի գոլը։ 21-ամյա դարպասապահը գոլի հեղինակ է դարձել 95-րդ րոպեին։

Ուշագրավ է, որ խաղից ժամեր առաջ իսպանական հեղինակավոր «Marca» պարբերականը գրել էր, որ Լետիցայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ 

Խորվաթիայի ընթացիկ առաջնությունում Լետիցան մասնակցել է 9 խաղի և բաց է թողել 4 գոլ։ 

Լետիցայի գոլի տեսանյութը ներկայացված է Marca-ի կայքում, այս հղմամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում