Պաշտոնական. «Բարսելոնան» տրանսֆեր է համաձայնեցրել

Պաշտոնական. «Բարսելոնան» տրանսֆեր է համաձայնեցրել

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Գրեմիոյի» կիսապաշտպան Արթուր Ռամոս Մելոյի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին:

2018 թվականի հուլիսին կատալոնական ակումբն իրավունք կունենա 30 միլիոն եվրոյով գնելու բրազիլացու տրանսֆերը: Գործարքում նախատեսված է ևս 9 միլիոն եվրոյի հնարավոր պարգևավճար:

21-ամյա ֆուտբոլիստը խաղարկող է, ով կարող է գործել կենտրոնական ու հենակետային կիսապաշտպանների դիրքերում: 2017 թվականին Արթուրը «Գրեմիոյի» կազմում դարձել է Լիբերտադորեսի գավաթակիր: Բրազիլացին ճանաչվել է եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ:

Նա արդեն մի քանի անգամ հրավիրվել է Բրազիլիայի հավաքական, սակայն նորամուտը դեռ չի նշել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում