«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Բորնմուտի» նկատմամբ (տեսանյութ)

«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց «Բորնմուտի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Տոտենհեմն» արտագնա խաղում կամային հաղթանակ տոնեց «Բորնմուտի» նկատմամբ։ «Վիտալիտի – Դին Կորտ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ջունիոր Ստանիսլասը։ 35-րդ րոպեին Դելե Ալին վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց Սոն Հին Մինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սերժ Օրյեն։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 61 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։ «Բորնմուտը» 33 միավորով 12-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Բորնմուտ» – «Տոտենհեմ»՝ 1։4
Գոլերը՝ Ստանիսլաս 7՛ – Ալի 35՛, Հին Մին 62՛, 87՛, Օրյե 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում