Լարված պայքար Դորտմունդում․ «Բորուսսիան» հաղթեց «Այնտրախտին» (տեսանյութ)

Լարված պայքար Դորտմունդում․ «Բորուսսիան» հաղթեց «Այնտրախտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին, երբ Մարկո Ռուսի ինքնագոլի արդյունքում դորտմունդցիներն առաջ անցան։ Մյուս գոլերն արձանագրվեցին հանդիպման վերջնամասում։ 75-րդ րոպեին Լուկա Յովիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 2 րոպե անց աչքի ընկավ Միշի Բատշուային։ Ավելացված ժամանակի առաջին րոպեին Դանի Բլումը հաշիվը դարձրեց 2։2, սակայն 3 րոպե անց Բատշուային դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով «Բորուսսիային»։

Այժմ «Բորուսսիան» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Այնտրախտը» 42 միավորով հինգերորդ տեղում է։

Բունդեսլիգա, 26-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3։2
Գոլերը՝ Ռուս 12՛ / ինքնագոլ, Բատշուայի 77՛, 90+4՛ – Յովիչ 75՛, Բլում 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում