«Նապոլին» և «Ինտերը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Նապոլին» և «Ինտերը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրի առանցքային հանդիպումը կայացավ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում․ «Ինտերը» հյուրընկալեց «Նապոլիին»։ Թիմերը հաղթողին չորոշեցին, արձանագրվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Այժմ «Նապոլին» ունի 70 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, զիջելով 1 միավորով։ «Ինտերը» 52 միավորով (27 խաղ) հինգերորդ հորիզոնականում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում