Հանուն «Բարսելոնայի» Արթուրը հրաժարվել է իրեն հասանելի հսկայական գումարից

Հանուն «Բարսելոնայի» Արթուրը հրաժարվել է իրեն հասանելի հսկայական գումարից

«Գրեմիոյի» կիսապաշտպան Արթուր Ռամոսը զիջումների է գնացել ամռանը «Բարսելոնա» տեղափոխվելու համար: Երեկ կատալոնական ակումբը պաշտոնապես հայտարարել է 30 միլիոն եվրոյի դիմաց ամռանը կայանալիք տրանսֆերի մասին:

Sport.es-ից տեղեկանում ենք, որ բրազիլացուն է պատկանում իր տրանսֆերի 20 տոկոսը, սակայն նա հրաժարվել է իր մասից, որպեսզի գործարքը կայանա: 21-ամյա ֆուտբոլիստը պետք է ստանար 6 միլիոն եվրո, որը հնարավոր պարգևավճարներից հետո կարող էր հասնել 7,8 միլիոնի: Բանակցային փուլում նա առաջարկել է այդ գումարը փոխանցել «Գրեմիոյին», որպեսզի ստանա ակումբի համաձայնությունը:

Նշենք, որ ներկայումս Արթուրի տրանսֆերի 60 տոկոսը պատկանում է «Գրեմիոյին», 20%-ը` ֆուտբոլիստին, իսկ մյուս 20 տոկոսը` ներդրումային ֆոնդի: Կիսապաշտպանի տեղափոխությունը պաշտոնապես կգրանցվի հուլիսին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» տեղափոխվելու համար հսկայական գումարներ էին վճարել նաև Ֆիլիպե Կոուտինյոն ու Պաուլինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում