Վինուս և Սերենա Ուիլյամս քույրերի միջև 10 տարի չգրանցված հաշիվ (տեսանյութ)

Վինուս և Սերենա Ուիլյամս քույրերի միջև 10 տարի չգրանցված հաշիվ (տեսանյութ)

Ինդիան Ուելսում ընթացող WTA-ի խոշոր մրցաշարի 1/16 եզրափակչում հանդիպել են համաշխարհային թենիսի ներկայիս ամենատիտղոսակիր մարզուհիները՝ Սերենա և Վինուս Ուիլյամս քույրերը: Վինուսը հաղթել է 6:3, 6:4 հաշվով:

Հանդիպման ընթացքում ավագ քույրը 4 բրեյք է կատարել, իսկ կրտսերը` 2: Վինուսը նաև առաջ է եղել էյսերի քանակով (6:4):

2008 թվականից հետո Վինուսը 2:0 հաշվով չէր հաղթել Սերենային: Նրանց միջև անհատական խաղերի ընդհանուր հաշիվը կրճատվեց` 12:17:

1/8 եզրափակչում ամերիկուհին մրցելու է Լատվիան ներկայացնող Անաստասիա Սևեստովայի հետ:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում