Գրիզմանը մերժել է «Ատլետիկոյին»

Գրիզմանը մերժել է «Ատլետիկոյին»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հրաժարվել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքել: Այդ մասին հայտնում է «Le 10 Sport»-ը:

Իսպանական ակումբը ցանկացել է թարմացնել ֆրանսիացու համաձայնագիրը, որը թույլ կտար ավելացնել նրա հրաժարագինը: Ներկայումս 26-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 200 միլիոն եվրո, սակայն ամռանն այն նվազելու է մինչև 100 միլիոն:

Գրիզմանի ներկայիս պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Այն կնքվել է 8 ամիս առաջ: Համաձայնագիրը կնքելուց հետո հարձակվողը հայտարարել էր, որ չէր ցանկանում հեռանալ այն ժամանակ տրանսֆերային արգելքի տակ գտնվող ակումբից, քանի որ հնարավոր չէր լինի իրեն փոխարինող գտնել:

Ավելի վաղ նույն աղբյուրը տեղեկացրել էր, որ Գրիզմանը «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է տեղափոխությունը, որը կկայանա, եթե «կապտանռնագույնները» վճարեն նրա հրաժարագինը: Ըստ այլ շշուկների` ֆրանսիացին արդեն տուն է փնտրում Բարսելոնայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում