Չեմպիոնների լիգա. Ջեկոյի գոլի շնորհիվ «Ռոման» մտավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. Ջեկոյի գոլի շնորհիվ «Ռոման» մտավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռոման» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Շախտյորին»: Առաջին մրցավեճում ուկրաինացիներն առավելության էին հասել 2:1 հաշվով, սակայն արտագնա գոլի կանոնի շնորհիվ «գայլերն» անցել են քառորդ եզրափակիչ:

«Օլիմպիկո» մարզադաշտում միակ գոլը գրանցվել է 52-րդ րոպեին, երբ Կևին Ստրոտմանի հիասքանչ փոխանցումից հետո Էդին Ջեկոն մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի դիմաց ու սառնասրտորեն գրավել դարպասը:

«Հանքափորները» խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստով: Նույն Ջեկոյի նկատմամբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Իվան Օրդեցը:

Քառորդ եզրափակչում իտալական թիմի մրցակիցը հայտնի կդառնա մարտի 16-ին կայանալիք վիճակահանության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում