ՉԼ. Ե՞րբ էին վերջին անգամ իտալական երկու թիմեր մտել քառորդ եզրափակիչ

ՉԼ. Ե՞րբ էին վերջին անգամ իտալական երկու թիմեր մտել քառորդ եզրափակիչ

Չեմպիոնների լիգայում «Ռոման» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Շախտյորին» ու հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը: Առաջին մրցավեճում «գայլերը» զիջել էին 1:2 հաշվով:

Այսպիսով, իտալական երկու թիմեր` «Յուվենտուսն» ու «Ռոման» հանդես են գալու քառորդ եզրափակչում: Ա Սերիան քառորդ եզրափակչում վերջին անգամ երկու և ավելի ներկայացուցիչ ունեցել էր 11 տարի առաջ` 2006-07թթ. մրցաշրջանում:

Այն ժամանակ նման նվաճման էին հասել «Ռոման» ու «Միլանը»: Վերջինս դարձել էր չեմպիոն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ընթացքում «Յուվենտուսը» պայքարից դուրս է թողել «Տոտենհեմին» (2:2, 2:1):

Հետևեք մեզ նաև Telegram-ում