Չեմպիոնների լիգա. «Բավարիան» կրկին հաղթեց «Բեշիկթաշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» կրկին հաղթեց «Բեշիկթաշին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիան» հյուրնկալվել է «Բեշիկթաշին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել: Առաջին մրցավեճում Յուպ Հայնկեսի թիմը թուրքերին ջախջախել էր` 5:0:

Հյուրերը հաշիվը բացել են 18-րդ րոպեին, երբ Թոմաս Մյուլերի բարձրից փոխանցումը եզրափակել է Տյագո Ալկանտարան: Երկրորդ խաղակեսի մեկնարկից ընդամենը 26 վայրկյան անց հաշիվը կրկնապատկվել է՝ Ռաֆինյայի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ է դարձել Գեկհան Գյոնյուլը:

Քիչ անց (59) Դավիդ Ալաբայի կոպիտ սխալից օգտվել է «Բեշիկթաշի» նորեկ Վագներ Լավը:  Մյունխենցիների հաղթական վերջակետը դրել է փոխարինման մտած Սանդրո Վագները, ով եզրափակել է Ալաբայի փոխանցումը (84):

Այսպիսով, «Բավարիան» ընդհանուր դիմակայությունը հաղթել է 8:1 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում