Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» հաղթեց «Չելսիին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» հաղթեց «Չելսիին» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

«Բարսելոնան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ՝ հաղթահարելով «Չելսիի» արգելքը։ Լոնդոնում կայացած առաջին խաղում արձանագրվել էր 1։1 հաշիվը, իսկ սեփական հարկի տակ կատալոնացիներն առավելության հասան 3։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն երրորդ րոպեին․ աչքի ընկավ Լիոնել Մեսսին՝ խփելով իր կարիերայի ամենաարագ գոլը։ Խաղակեսի միջնամասում լոնդոնցիները հակագրոհ բաց թողեցին, որի արդյունքում Մեսսիի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Ուսման Դեմբելեն։

«Ազնվականները» բավականին ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը, սակայն չիրացրին իրենց պահերն, իսկ 63-րդ րոպեին բաց թողեցին երրորդ գնդակը՝ դուբլի հեղինակ դարձավ Մեսսին։

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում հաղթելով 4։1 հաշվով՝ «Բարսելոնան» դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» – «Չելսի»՝ 3։0
Գոլերը՝ Մեսսի 3՛, 63՛, Դեմբելե 20՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում