Կոնտե. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լուծեց դիմակայության ելքը

Կոնտե. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը լուծեց դիմակայության ելքը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտության (0:3, առաջին խաղում ` 1:1) մասին:

«Երկու խաղերի դիմակայության ելքը որոշեց Լիոնել Մեսսին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մեսսին ամեն տարի 60 գոլ է խփում:

Այս երկու հանդիպումներում մեր բախտը մի փոքր չբերեց: 4 անգամ մեր հարվածներից հետո գնդակը դիպչեց դարպասաձողին: Ալոնսոյի դրվագում ինձ թված խախտում կար և հարկավոր էր 11-մետրանոց նշանակել:

Որևէ ափսոսանք չունենք: Կարող եմ միայն գոհ լինել իմ սաների աշխատանքից ու մոտեցումից: Նրանք բոլոր ուժերը թողեցին խաղադաշտում: Խոշոր հաշվով պարտության արժանի չէինք»,- իտալացու խոսքերն է մեջբերում bbc.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում