USD
EUR
RUB

100 գոլ Չեմպիոնների լիգայում. Մեսսիի ու Ռոնալդուի ցուցանիշների համեմատությունը

 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» պատասխան խաղում 3:0 հաշվով հաղթեց «Չելսիին»: Կատալոնացիների երկու գոլերը խփեց Լիոնել Մեսսին, իսկ ևս մեկը նրա փոխանցումից հետո հեղինակեց Ուսման Դեմբելեն:

Այդ դուբլի շնորհիվ արգենտինացին Չեմպիոնների լիգայում իր գոլերի թիվը հասցրեց 100-ի: Նախկինում այդ ցուցանիշին կարողացել է հասնել միայն Կրիշտիանու Ռոնալդուն, ով ներկայումս աչքի է ընկել 118 անգամ (գոլերից մեկը որակավորման փուլում):

«Opta» պարբերականը հաշվարկել է, թե 100 գոլ խփելու համար աշխարհի վերջին 10 տարիների լավագույն ֆուտբոլիստները որքան խաղեր են անցկացրել, ժամանակ ծախսել ու հարվածներ կատարել:

100 գոլի սահմանն անցնելու համար Մեսսիին պահանջվել է 123 խաղ, իսկ Ռոնալդուին` 137: Ժամանակային առումով այդ ցուցանիշները հետևյալ տեսքն ունեն. պորտուգալացին` 11 848 րոպե, արգենտինացին` 10 090: «Ռեալի» ռմբարկուն 100 գոլից յուրաքանչյուրի համար միջինը ծախսել է 118,48 րոպե, իսկ «Բարսելոնայի» առաջատարը` 100,9:



Մեսսիի ցուցանիշն ավելի համոզիչ է դարձնում հարվածների հարաբերակցությունը: Նա այդքան գոլեր խփելու համար 266 հարված քիչ է կատարել: Այժմ նրա հաշվին գրանցված է 524 հարված, իսկ Ռոնալդուն նույն արդյունքին հասնելու պահին կատարել էր 790 հարած:

ՉԼ-ում հոբելյանական գոլը խփելու պահին արգենտինացին եղել է 30 տարեկան ու 263 օրական, իսկ պորտուգալացին` 32 տարեկան ու 72 օրական:

Հավելենք, որ ներկայումս Չեմպիոնների լիգայում Կրիշտիանուն 154 խաղում 118 գոլ է խփել ու 39 գոլային փոխանցում կատարել: Լիոնելի ցուցնաիշներն են` 123 խաղ, 100 գոլ ու 27 գոլային փոխանցում: Նրանք չեմպիոն են դարձել 4-ական անգամ:

Լրահոս
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու «Ուրարտու»-ն երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ Բերեզովսկին կհեռանա «Սոչի»-ի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստը կարող է միանալ «Բոկա Խունիորս»-ին Հագը կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Բավարիա»-ն 6 ֆուտբոլիստ հեռացել է Գանձասար-Կապանից Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կկանգնեցնի Մեսսիի արձանը Բեյլը կարող է բաց թողնել «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում առայժմ 3-րդն է Անդրանիկ Ոսկանյանը հեռացել է Ուրարտուից Էդուարդ Սահակյան. Կաշխատենք շտկել սխալները Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվել է կիսաեզրափակիչում Մարկոս Պիզելին դեռ չի միանում «Արարատ-Արմենիա»-ին Մխիթարյանը «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակում է «Ուրարտու»-ի մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից Դրսևորել զսպվածություն. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Անաստասիա Գալուստյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոնները հայտնի են «Շիրակ»-ը մեկնել է արձակուրդ Մեսսին խոսել է Ռոնալդուի մասին Էրիկ Վարդանյանը վիրահատվել է Հայտնի են Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի Մ19 հավաքականի մրցակիցները Հակոբ Սերոբյան. Օլիմպիական խաղերին լուրջ ենք պատրաստվելու Ռոնալդուն ստացել է Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստի կոչումը «Նոա»-ն և «Գանձասար-Կապան»-ը հաղթեցին 15-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը մասնակցել է արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ին Սամբիստ Վահագն Չալյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ. «Ռոման» հաղթեց (տեսանյութ) Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում է Արոնյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին Արսեն Ջուլֆալակյան-Ռոման Վլասով՝ Հունահռոմեական մրցաշարի հիմնական մարտը Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին Մելքումյանը հաղթանակ է տարել Զագրեբի մրցաշարի նախավերջին տուրում «Ուրարտուն» կրեց հերթական պարտությունը Սամբիստ Կոլյա Կարապետյանը, 18 ամիս պայքարելով կյանքի համար, մահացել է «Նոա» ֆուտբոլային ակումբը ևս հայտարարություն է արել ՀՖՖ նախագահի ընտրության վերաբերյալ Էմերին կհեռացվի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից Տուխելը հաջորդ տարի կարող է գլխավորել «Բավարիա»-ն Մելքումյանն առաջատարներից հետ է մեկ միավորով Դեռ երկար եմ մնալու սպորտում.Վալոդյա Ֆրանգուլյան
website by Sargssyan