«Արսենալ» – «Միլան». Մեկնարկային կազմեր

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում այսօր կկայանա «Արսենալ» – «Միլան» դիմակայության պատասխան խաղը: Առաջին մրցավեճում լոնդոնցիներն առավելության են հասել 2:0 հաշվով:
Երկու ակումբների մամուլի ծառայությունները հրապարակել են մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի ու զինագործների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը կսկսի առաջին րոպեից:
«Արսենալ» - Օսպինա, Մոնրեալ, Կոսյելնի, Մուստաֆի, Բելերին, Ջակա, Ուիլշիր, Ռեմզի, Մխիթարյան, Օզիլ, Ուելբեք։
«Միլան» - Դոնարումա, Ռոդրիգես, Ռոմանյոլի, Բոնուչի, Բորինի, Մոնտոլիվո, Կեսիե, Չալհանօղլու, Սուսո, Սիլվա, Կուտրոնե։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:05-ին: