Հավակնորդների մրցաշար. Արոնյանի անբացատրելի «նվերները» (կատարված քայլեր)

Հավակնորդների մրցաշար. Արոնյանի անբացատրելի «նվերները» (կատարված քայլեր)

Հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ ու զարմանալիորեն չի հաղթել․ գրանցվել է ոչ-ոքի:

Խաղասկզբում հայ գրոսմայստերը հսկայական առավելութուն է ունեցել, սակայն 29-րդ քայլում մրցակցի փիղը շահելու ու միաժամանակ շախ տալու փոխարեն, նա միայն շախ է հայտարարել, ինչը ռուսին թույլ է տվել հավասարեցնել դիրքը: 35-ամյա շախմատիստը մեկ այլ տարօրինակ որոշում է կայացրել՝ ոչ-ոքիի համաձայնվելով այն պահին, երբ կարող էր մրցակցի ձին շահել ու կրկին հաղթական դիրք ստանալ: 

Տուրի մյուս բոլոր պարտիաները նույնպես ոչ-ոքի արդյունքով են ավարտվել.

Ֆաբիանո Կարուանա – Սերգեյ Կարյակին` 0,5 – 0,5

Լիժեն Դին – Շախրիյար Մամեդյարով` 0,5 – 0,5

Ուեսլի Սո – Վլադիմիր Կրամնիկ` 0,5 – 0,5

5-րդ տուրից հետո առաջատարը Կարուանան է, ով նախորդ տուրում հաղթել է Կրամնիկին և այժմ ունի 3,5 միավոր: Նրան 3-ական միավորով հետևում են Կրամնիկն ու Մամեդյարովը: 2,5-ական միավոր են վաստակել Դինը, Արոնյանը և Գրիշչուկը, իսկ հետնապահներն են Կարյակինն (1,5) ու Սոնը (1,5):

Հետևեք մեզ նաև Telegram-ում