«Արսենալը» կրկին հաղթեց «Միլանին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

«Արսենալը» կրկին հաղթեց «Միլանին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Միլանին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնեց: Առաջին մրցավեճում «զինագործներն» առավելության էին հասել 2:0 հաշվով, ուստի ընդհանուր դիմակայությունում հաղթելու (5:1) շնորհիվ մտան քառորդ եզրափակիչ:

Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին, երբ Հական Չալհանօղլուն մոտ 25 մետրից կատարած հիանալի հարվածով առաջ մղեց «ռոսոներիին»: Ընդամնեը 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Դենի Ուելբեքը վիճելի 11-մետրանոց վաստակեց: Գնդակին մոտեցավ հենց անգլիացին և չվրիպեց:

Երկորրդ խաղակեսն անցավ փոխնիփոխ գրոհներով: 71-րդ րոպեին Գրանիտ Ջակայի հարվածից հետո իտալացիների դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կոպիտ սխալ թույլ տվեց և գնդակը հայտնվեց դարպասում: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ լոնդոնցիները վերջակետ դրեցին խաղում: Աարոն Ռեմզիի հարվածից հետո Դոնարուման փրկեց իր թիմին, սակայն գնդակը հայտնվեց Ուելբեքի մոտ, ով գլխի հարվածով դուբլ ձևակերպեց:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 69-րդ րոպեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում