Նեդվեդ. Պետք է «Ռեալին» խնդիրներ ստեղծելու միջոց գտնենք

Նեդվեդ. Պետք է «Ռեալին» խնդիրներ ստեղծելու միջոց գտնենք

«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը դժգոհ է եղել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունից․ թուրինցիներին բաժին է հասել գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»: Այդ թիմերը հանդիպել են նախորդ խաղարկության եզրափակչում, երբ «սերուցքայիններն» առավելության են հասել 4:1 հաշվով:

«Վերջին երկու տարիների չեմպիոնի հետ դիմակայությունը շատ բարդ կլինի: Պետք է «Ռեալին» խնդիրներ ստեղծելու միջոց գտնենք: Շատ ծանր է լինելու: «Սերուցքայինները» ՊՍԺ-ի դեմ ֆանտաստիկ խաղացին: Նրանք հիանալի հանդիպումներ անցկացրեցին, որոնց ժամանակ տեսանք, որ ավելի ուժեղ էին»,- չեխի խոսքերն է փոխանցում uefa.com-ը:

Նշենք, որ դիմակայության առաջին խաղը կանկացվի Թուրինում, իսկ պատասխանը` Մադրիդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում