Եվրոպա լիգա. Հայտնի են քառորդ եզրափակչի զույգերը

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը: Վերջին 13 տարվա ընթացքում առաջին անգամ բոլոր 8 ակումբները ներկայացնում են տարբեր երկրներ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` «Արսենալը» մրցելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Առաջին խաղը կկայանա Լոնդոնում:
Բոլոր զույգերը
- «ՌԲ Լեյպցիգ» – «Օլիմպիկ Մարսել»
- «Արսենալ» - ԲԿՄԱ Մոսկվա
- «Ատլետիկո» - «Սպորտինգ»
- «Լացիո» - «Ռեդ Բուլ Զալցբուրգ»
Առաջին խաղերը կայանալու են ապրիլի 5-ին, իսկ պատասխանները` ապրիլի 12-ին: