Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվել է հետնապահին (կատարված քայլեր)

Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվել է հետնապահին (կատարված քայլեր)

Բեռլինում ընթացող Հավակնորդների մրցաշարում կայացել է 6-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ ու պարտություն կրել:

35-ամյա գրոսմայստերն անհաջող սկզբնախաղ է ունեցել, իսկ միջնախաղից, մասնավորապես 34-րդ քայլից հետո, առավելությունն անցել է ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստի կողմը: Լևոնը մինչև 77-րդ քայլը շարունակել է անհույս թվացող պայքարը, ապա հանձնվել: Մրցակիցը թագուհու առավելություն է ունեցել:

Տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Ֆաբիանո Կարուանա – Ալեքսանդր Գրիշչուկ` 0,5 – 0,5

Շախրիյար Մամեդյարով – Վլադիմիր Կրամնիկ` 1 – 0

Լիժեն Դին – Սերգեյ Կարյակին` 0,5 – 0,5

6-րդ տուրից հետո 4-ական միավորով առաջատարներն են Կարուանան ու Մամեդյարովը: Նրանց հետևում են Դինը, Գրիշչուկը և Կրամնիկը (3-ական միավոր): Արոնյանն (2,5) ու Սոնը կիսում են 6-7-րդ տեղերը: Հետնապահը Սերգեյ Կարյակինն է (2):

Հետևեք մեզ նաև Telegram-ում