«Ռեալը» «Ժիրոնայի» դեմ կխաղա առանց Ռամոսի (հայտացուցակ)

«Ռեալը» «Ժիրոնայի» դեմ կխաղա առանց Ռամոսի (հայտացուցակ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալելու է «Ժիրոնային»։ Հանդիպումը կայանալու է այսօր և մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։45-ին։ 

«Սերուցքայինների» հայտացուցակում ընդգրկված չէ ավագ Սերխիո Ռամոսը, ում բացակայության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։ Հայտացուցակում չեն ընդգրկվել նաև պաշտպան Աշրաֆ Հակինին, կիսապաշտպաններ Դանիել Սեբալյոսը և Մարկոս Լյորենտեն, հարձակվող Բորխա Մայորալը։

«Ռեալի»՝ «Ժիրոնայի» դեմ հանդիպման հայտացուցակը

Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա։

Պաշտպաններ՝ Կարվախալ, Վալյեխո, Վարան, Նաչո, Մարսելո, Թեո Էրնանդես։

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Ասենսիո, Իսկո, Կովաչիչ։

Հարձակվողներ՝ Ռոնալդու, Բենզեմա, Բեյլ, Վասկես։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում