Սալահը կրկնել է Արշավինի ցուցանիշը և գերազանցել Տորրեսի ռեկորդը (տեսանյութ)

Սալահը կրկնել է Արշավինի ցուցանիշը և գերազանցել Տորրեսի ռեկորդը (տեսանյութ)

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի՝ «Ուոտֆորդի» դեմ խաղում (5:0) դարձել է պոկերի հեղինակ։

«Opta»-ն հաղորդում է, որ Սալահը կրկնել է «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի ռեկորդային ցուցանիշը․ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում միայն այս ֆուտբոլիստներին է հաջողվել պոկեր ձևակերպել 4 հարվածով։ Արշավինը նման արդյունքի հասել էր 2009 թվականին՝ «Լիվերպուլի» հետ խաղում (4:4):

Բացի այդ, Սալահը դարձել է «Լիվերպուլի» պատմության առաջին ֆուտբոլիստը, ով մեկնարկային մրցաշրջանում խփում է 36 գոլ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր իսպանացի Ֆերնանդո Տորրեսին, ով «Լիվերպուլի» կազմում իր առաջին մրցաշրջանում խփել է 33 գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում