ՊՍԺ-ն կամային հաղթանակ տոնեց «Նիցայի» նկատմամբ (տեսանյութ)

ՊՍԺ-ն կամային հաղթանակ տոնեց «Նիցայի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենն» արտագնա խաղում կամային հաղթանակ տոնեց «Նիցայի» նկատմամբ։

«Ալյանց Ռիվերիա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց Ալան Սենտ-Մաքսիմենը։ 4 րոպե անց Անխել դի Մարիան վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց Դանիել Ալվեսը։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 83 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Նիցան» 42 միավորով 8-րդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Նիցա» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։2
Գոլերը՝ Սենտ-Մաքսիմեն 17՛ – դի Մարիա 21՛, Ալվես 82՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում