Իկարդիի համար առանձնահատուկ խաղ․ 6-րդ հեթ-տրիկը, 2-րդ պոկերը և 100-րդ գոլը

Իկարդիի համար առանձնահատուկ խաղ․ 6-րդ հեթ-տրիկը, 2-րդ պոկերը և 100-րդ գոլը

Արդեն տեղեկացրել ենք, որ Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ինտերը» 5։0 հաշվով հաղթել է «Սամպդորիային», իսկ Մաուրո Իկարդին դարձել է պոկերի հեղինակ։ Արգենտինացի ֆուտբոլիստը 4 գոլ խփել է 30-51-րդ րոպեների ընթացքում։ Արդյունավետ խաղի շնորհիվ Իկարդին մի քանի անհատական նվաճման է հասել։ 

Իկարդին 2012-13թթ․ մրցաշրջանում Ա Սերիայում նորամուտը նշելուց հետո ձևակերպել է առաջնությունում իր 6-րդ հեթ-տրիկը։ Այս պոկերն Իկարդիի համար երկրորդն է առաջնությունում։ Նախկին թիմի դարպասն ուղարկած երկրորդ գոլն Իկարդիի համար 100-րդն էր «Ինտերի» կազմում։



Իտալիայի առաջնությունում 100 գոլի սահմանը հատած երիտասարդ ֆուտբոլիստների շարքում Իկարդին զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Առաջատարը լեգենդար հարձակվող Ջուզեպե Մեացան է, ով Ա Սերիայում 100-րդ գոլը խփել է 23 տարեկանում։

Ա Սերիայում 100 գոլ խփած երիտասարդ ֆուտբոլիստները

  1. Ջուզեպե Մեացա («Ինտեր») – 23 տարեկան, 32 օրական
  2. Սիլվիո Պիոլա («Պրո Վերչելի») – 23 տարեկան 68 օրական
  3. Ջամպիերա Բոնիպերտի («Յուվենտուս») – 23 տարեկան 193 օրական
  4. Ֆելիչե Բորել («Յուվենտուս») – 23 տարեկան 307 օրական
  5. Ժոզե Ալտաֆինի («Միլան») – 24 տարեկան 329 օրական
  6. Մաուրո Իկարդի («Ինտեր») – 25 տարեկան 27 օրական
  7. Էդինսոն Կավանի («Պալերմո», «Նապոլի») – 25 տարեկան 340 օրական
  8. Օմար Սիվորի («Յուվենտուս») – 26 տարեկան 90 օրական
  9. Գուլյելմո Գաբետո («Յուվենտուս») – 26 տարեկան 104 օրական
  10. Ալբերտո Ջիլարդիոն («Պյաչենցա», «Վերոնա», «Պարմա», «Միլան») – 26 տարեկան 105 օրական
Հետևեք մեզ նաև Telegram-ում