Անդրե Սիլվայի գոլը հաղթական էր «Միլան» – «Կիևո» խաղում (տեսանյութ)

Անդրե Սիլվայի գոլը հաղթական էր «Միլան» – «Կիևո» խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» հյուրընկալեց «Կիևոյին» և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Հական Չալխանողլուն, սակայն նախքան ընդմիջում Մարիուշ Ստեմպինսկին և Ռոբերտո Ինգլեսեն մեկական գոլ խփեցին և առաջ մղեցին հյուրերին։ Երկրորդ կեսի մեկնարկում Պատրիկ Կուտրոնեն վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց Անդրե Սիլվան։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Կիևոն» մնաց 25 միավորով՝ 16-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Միլան» – «Կիևո»՝ 3։2
Գոլերը՝ Չալխանողլու 10՛, Կուտրոնե 52՛, Սիլվա 82՛ – Ստեմպինսկի 33՛, Ինգլեսե 34՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Կեսյե 90+3՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում