Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Կրոտոնեին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Ռոման» հաղթեց «Կրոտոնեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց հետնապահներից «Կրոտոնեին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Գայլերի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Ստեֆան Էլ-Շարավին և Ռաջա Նայնգոլանը։

Այժմ «Ռոման» ունի 59 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Կրոտոնեն» 18-րդ տեղում է (24 միավոր)։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Կրոտոնե» – «Ռոմա»՝ 0։2
Գոլերը՝ Էլ-Շարավի 39՛, Նայնգոլան 75՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում