«Լեյպցիգն» ընդհատեց «Բավարիայի» անպարտելիության շարքը (տեսանյութ)

«Լեյպցիգն» ընդհատեց «Բավարիայի» անպարտելիության շարքը (տեսանյութ)

Բունդեսլիգայի 27-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Լեյպցիգին» և պարտություն կրեց։

«Ցենտրալշտադիոնում» կայացած հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Սանդրո Վագները։ Նախքան ընդմիջում Նաբի Կեյտան վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը երկրորդ կեսում խփեց Տիմո Վերները։

Այսպիսով, ընդհատվեց «Բավարիայի»՝ Բունդեսլիգայում 13 խաղից բաղկացած անպարտելիության շարքը (12 հաղթանակ, 1 ոչ-ոքի)։

Մյունխենյան թիմը շարունակում է 66 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լեյպցիգը» հաղթանակից հետո ունի 43 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Բունդեսլիգա, 27-րդ տուր

«Լեյպցիգ» – «Բավարիա»՝ 2։1
Գոլերը՝ Կեյտա 37՛, Վերներ 56՛ – Վագներ 12՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում