Անգլիայի գավաթ․ «Չելսին» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Լեսթերին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Չելսին» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Լեսթերին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

«Չելսին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով «Լեսթերի» արգելքը։ 

«Քինգ Փաուեր – Ուոլկերս» մարզադաշտում կայացած հանդիպման ելքը որոշվեց լրացուցիչ ժամանակում։ Հիմնական ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին․ 42-րդ րոպեին Ալվարո Մորատայի խփած գոլին 76-րդ րոպեին պատասխանեց Ջեյմի Վարդին։ Լրացուցիչ ժամանակում հաղթական դարձավ Պեդրոյի՝ 105-րդ րոպեին խփած գոլը։

Այսպիսով, «Չելսին» դարձավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի վերջին մասնակիցը։ Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Տոտենհեմը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սաութհեմփթոնը»։ Այս խաղից անմիջապես հետո կայացած վիճակահանության արդյունքներով, եզրափակչի ուղեգրի համար պայքարելու են «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ», «Չելսի» – «Սաութհեմփթոն» զույգերը։

Անգլիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Լեսթեր» – «Չելսի»՝ 1։2
Գոլերը՝ Վարդի 76՛ – Մորատա 42՛, Պեդրո 105՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում