Հիանալի փոխարինում․ Ունալի դուբլի շնորհիվ «Վիլյառեալը» հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Հիանալի փոխարինում․ Ունալի դուբլի շնորհիվ «Վիլյառեալը» հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Վիլյառեալին» և պարտություն կրեց։ 

«Էլ Մադրիգալ» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 20-րդ րոպեին, երբ Անտուան Գրիզմանն անվրեպ իրացրեց դաշտի տերերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ «Դեղին սուզանավի» համար բեկումնային դարձավ հանդիպման վերջնամասը։ 82-րդ րոպեին Էնես Ունալը, ով փոխարինման էր դուրս եկել 8 րոպե առաջ, վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 91-րդ րոպեին թուրք ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այժմ «Վիլյառեալն» ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ատլետիկոն» 64 միավորով մնաց երկրորդ տեղում․ Դիեգո Սիմեոնեի թիմն արդեն 11 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Վիլյառեալ» – «Ատլետիկո»՝ 2։1
Գոլերը՝ Ունալ 82՛, 90+1՛ – Գրիզման 20՛ / 11-մետրանոց
Հեռացում՝ Վիտոլո 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում