9 գոլ «Ռեալ» – «Ժիրոնա» խաղում, Ռոնալդուն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

9 գոլ «Ռեալ» – «Ժիրոնա» խաղում, Ռոնալդուն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի վերջին՝ «Ռեալ» – «Ժիրոնա» հանդիպումը գոլառատ ստացվեց և ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 6։3 հաշվով։

Մադրիդյան թիմի կազմում պոկերի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուկաս Վասկեսը և Գարեթ Բեյլը։ Հյուրերից դուբլ ձևակերպեց Կրիստիան Ստուանին, մեկ գոլ խփեց Խուանպեն։

Նշենք, որ «Ժիրոնայի» դարպասը երրորդ գոլն ուղարկելով՝ Ռոնալդուն ձևակերպեց իր կարիերայի հոբելյանական՝ 50-րդ հեթ-տրիկը։ Պորտուգալացին 44 անգամ հեթ-տրիկ է ձևակերպել «Ռեալում», 5 անգամ` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, մեկ անգամ էլ՝ հավաքականում։ Առաջնության առաջին հատվածը անհաջող անցկացնելուց հետո Ռոնալդուն շարունակում է արդյունավետ խաղալ երկրորդ շրջանում․ լավագույն ռմբարկուների ցանկում Կրիշտիանուն բարձրացել է երկրորդ հորիզոնական (22 գոլ) և արդեն 3 գոլով է զիջում առաջատար Լիոնել Մեսսիին։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Ժիրոնան» 43 միավորով յոթերորդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Ժիրոնա»՝ 6։3
Գոլերը՝ Ռոնալդու 11՛, 47՛, 64՛, 90+1՛, Վասկես 59՛, Բեյլ 86՛ – Ստուանի 29՛, 67՛, Խուանպե 88՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում