Զիդան. Երբ Ռոնալդուն լավ մարզավիճակում է, «Ռեալը» հիասքանչ է խաղում

Զիդան. Երբ Ռոնալդուն լավ մարզավիճակում է, «Ռեալը» հիասքանչ է խաղում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը, ով Պրիմերայի 29-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ մրցավեճում (6:3) դարձել է պոկերի հեղինակ:

«Երբ Ռոնալդուն լավ մարզավիճակում է, «Ռեալը» հիասքանչ տեսք ունի: Նա մեզ հսկայական էներգիա է փոխանցում: Կրիշտիանուն լավ գիտի իր օրգանիզմը և այնպես է անում, որ մրցաշրջանի վերջում լավագույն մարզավիճակում լինի:

Ռոնալդուն արտակարգ ֆուտբոլիստ է: Մարզումների ժամանակ նա տպավորիչ բաներ է անում: Օրինակ, վարժությունները նա կատարում է բացարձակ կենտրոնացվածությամբ: Դա անհավանական է:

Ցանկանում եմ առանձնացնել նաև թիմի մյուս ֆուտբոլիստներին, ովքեր օգնում են Ռոնալդուին: Այս խաղում մի քանի գոլեր խփեցինք, որոնք թիմային գործողությունների արդյունք էին: Մենք վերգտել ենք նախկին վստահությունը: Դա հատկապես երևում է տնային հանդիպումներում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում