Մխիթարյանն իր մրցանակը նվիրաբերել զինծառայողների վերականգնողական կենտրոնին

Մխիթարյանն իր մրցանակը նվիրաբերել զինծառայողների վերականգնողական կենտրոնին

Մարտի 24-ին և 27-ին, Երևանում էստոնիայի ու Լիտվիայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստան է ժամանել ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ այսօր 29-ամյա ֆուտբոլիստը այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ հանդիպել է ուսանողների ու բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն է եղել:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:

Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում