Կլոպ. Սալահն այնպես է վազում, ասես Օլիմպիական խաղերում լինի

Կլոպ. Սալահն այնպես է վազում, ասես Օլիմպիական խաղերում լինի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին:

«Մոն այնպիսի արագություն է զարգացնում, ասես Օլիմպիական խաղերի 100-մետրանոց վազքի մրցույթի մասնակցի:  Թիմն արդեն հարմարվել է Սալահի ուժեղ կողմերին: Ոչ ոք նրան չի ասում. «Մո, հարկավոր է այսպես կամ այնպես անել»:  Հիմա բոլորը նրան ասում են. «Այդպես շարունակիր»»,- ասել է Կլոպը։

Հիշեցնենք, որ եգիպտացին Անգլիայի առաջնության 30 խաղում 28 գոլ է խփել ու միանձյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Նա նաև 9 գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում