Ստամբուլի. Զլատանը զայրացավ, որ նրան «ընդամենը» արքա անվանեցին

Ստամբուլի. Զլատանը զայրացավ, որ նրան «ընդամենը» արքա անվանեցին

«Շալկեի» կիսապաշտպան Բենժամեն Ստամբուլին, ով «Պարի Սեն Ժերմենում» համատեղ խաղացել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, պատմել է վերջինիս առնչվող ուշագրավ դեպքի մասին:

«Մենք միասին ֆիզիոթերապիա էինք անցնում և այդ ժամանակ հեռուստացույցով նորություններ էին հայտնում: Զլատանն ինձ խնդրեց թարգմանել, թե ինչ են ասում, որովհետև խոսքը նրա մասին էր: Ասացի, որ նրան Փարիզի արքան են անվանում: Կարծում էի, որ նա կուրախանա այդ խոսքերից, սակայն հակառակը եղավ: Նա խիստ զայրացավ և սկսեց բղավել. «Հիմարություն: Ի՞նչ արքա: Ես աստված է:  Նա իսկապես խելագար է»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում goal.com-ը: 

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում