Արոնյանի գերհարձակվողական խաղը սկսում է օգուտ բերել (կատարված քայլեր)

Արոնյանի գերհարձակվողական խաղը սկսում է օգուտ բերել (կատարված քայլեր)

Հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է չինացի Լիժեն Դինի հետ: Մրցաշարում անհաջող մեկնարկից հետո կորցրածը հետ բերելու համար Լևոնը ստիպված է ռիսկի դիմել, հարձակվողական խաղ ցուցադրել, որոնք երբեմն «արկածային» քայլերի են բերում:

Այդ մարտավորությունը տապալվեց Ֆաբիանո Կարուանայի դեմ նախորդ մրցախաղում, երբ Լևոնը սպիտակներով պարտվեց առաջատարին, սական Դինի հետ պարտիայում ինչ-որ չափով դրական արդյունք տվեց:

Գրանցվեց ոչ-ոքի, որը սպիտակներով խաղացող չինացու համար գոհացուցիչ արդյունք կարելի է համարել, քանզի նա 3 անգամ անընդմեջ կրկնեց նույն քայլը, որ հանդիպումն ինքնաբերաբար դադարեցվի:

Այսպիսով, 8-րդ տուրից հետո Արոնյանը 3 միավորով 7-րդ տեղում է: Առաջատար Կարուանան ունի 5,5 միավոր: Հաջորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով մրցելու է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում