ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները դժգոհ են Շոուի նկատմամբ Մոուրինյուի վերաբերմունքից

ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները դժգոհ են Շոուի նկատմամբ Մոուրինյուի վերաբերմունքից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի վերջին հայտարարություններն ու քայլերը ներքին կոնֆլիկտ են առաջացրել անգլիական թիմում: Պորտուգալացի մասնագետը խիստ զայրացած է ձախ պաշտան Լյուկ Շոուի խաղից և մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհություն է հայտնել նրանից:

«Բրայթոնի» դեմ գավաթային վերջին մրցավեճի (2:0) առաջին խաղակեսից հետո «յուրահատուկը» փոխարինել է 22-ամյա ֆուտբոլիստին: «The Telegraph»-ը վստահեցնում է, որ այդ հանդիպման ընդմիջման ժամանակ Ժոզեն բղավել է անգլիացու վրա: Խաղից հետո նա ասել է, որ պաշտպանը չէր կատարում իր հանձնարարությունները: ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները կարծում են, որ Մոուրինյուն կանխակալ է: «Կարմիր սատանաների» ակումբի որոշ աշխատակիցներ նույնպես մարզչի նման վերաբերմունքը «չափից դուրս» են համարում:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներին նույնպես դուր չեն եկել Մոուրինյուի խոսքերը: Նրանք վտսահ են, որ նույնիսկ հիմնավոր դժգոհությունը պետք չէ հրապարակայնորեն հայտնել, քանի որ դա նվազեցնում է տրանսֆերային արժեքը, որով ակումբը կարող է վաճառել Շոուին:

Միաժամանակ «The Times»-ը գրում է, որ Լյուկի համբերությունը սպառվել է և նա ցանկանում է ամռանը փոխել թիմը: Մանչեսթերից հեռանալու ցանկության մասին հայտնում է նաև «The Guardian»-ը, որը սակայն նշում է մինչև պայմանագրի ավարտը` 2019 թվականի ամառը Լյուկի` թիմում մնալու մտադրության մասին: Հետագայում նա կկարողանա անվճար այլ ակումբ տեղափոխվել:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում պաշտպանը մասնակցել է 7 խաղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում